Վրաերթ Իջևանում. 51-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: