ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկում են նաև մյուսների փոխարեն (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը այսօր ակտիվորեն քվեարկում էր իր կողքին նստող, սակայն այսօր նիսից բացակայող պատգամավորի փոխարեն: ԱԺ պատգամավորները քառօրյայի սկզբում քվեարկեցին մեկ տասնյակ օրինագծերի համար, որոնց մեծ մասին Համլետ Հարությունյանը պարտաճանաչորեն քվեարկեց նաև հարևան՝ Մանվել Բադեյանի փոխարեն: Ի դեպ, Հանրապետական պատգամավորը այնքան պարտաճանաչ էր կատարում այդ գործը, որ երբեմն մոռանում էր քվեարկել իր փոխարեն: Իր բացակա պատգամավորի պարտականություններն էր կատարում նաև ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանը, ով քվեարկում էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փոխարեն, բայց, տեսնելով լրագրողների սևառված հայացքը, դադարեց քվեարկել: