Կոտայքի մարզում ինքնասպանության փորձը կանխվել է
Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատանը քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են 1959 թ. ծնված Ա. Ս.-ի ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները Ա. Ս.-ին ուղեկցել են տուն: