ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է հայագիտական երկրորդ գիտաժողովի մասնակիցներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 70-ամյակի առիթով կազմակերպված՝ Հայագիտական երկրորդ գիտաժողովի հյուրերին՝ Քլոդ Արմեն Մութաֆյանին, Վարդան Մատթեոսյանին, Ժիրայր Դեդեյանին, Գաբրիելա Ուլուհոջյանին, Աննա Շիրինյանին, Իզաբել Օժեին, Աննա Մարիա Շեվալյեին, Սոնա Հարությունյանին և այլոց:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ես ուզում եմ կարևորել երեք հիմնահարց: Առաջինը լեզուն է, անհրաժեշտ է պահպանել այն Սփյուռքում, այլապես կկորցնենք այն: Երկրորդը՝ ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրներն են, դուք կարող եք գիտականորեն հակադրվել հակաքարոզչությանը: Եվ երրորդ՝ կարևորում եմ հայագիտական կենտրոնների, դասընթացների ակտիվացումը:

Դրանք պետք է դառնան իրոք փոքրիկ Հայաստաններ: Հայագիտություն նշանակում է դեպի ապագան միտված Հայաստան»,- ասաց նա:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս