Բաժիններ՝

Շերոն Սթոունն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևին

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները Վարշավայի գագաթնաժողովի նախաշեմին  խաղաղության պարգեւի են արժանացրել ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար:

Դերասանուհին պարգեւը կստանա հոկտեմբերի 23 –ին, Վարշավայում կայանալիք Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովի ժամանակ:

«Մրցանակը շնորհվում է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարող միլիոնավոր անձանց նոր հույս ներշնչելու եւ նրանց համերաշխություն հայտնելու համար»,-ասվում է գագաթնաժողովի կազմկոմիտեի հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս