«Փաստաթուղթը կստորագրվի՝ կիմանաք». Լևոն Սարգսյան

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին շատերի գնահատմամբ անակնկալ էր: 168.am-ը «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր  Լևոն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում այս որոշմանը և արդյոք իր համար այն ևս անակնկա՞լ էր: Ի պատասխան՝ Լևոն Սարգսյանը նշեց. «Ոչ, ինձ համար անակնկալ չէր: Չէ՝ ես տեղյակ չէի, բայց ուղղակի մտածում էի, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև չեմ կարծում, որ իրավունք ունենք այդքան շատ հանգիստ, արագ փոխել անվտանգության համակարգը»:

Հարցին, թե իր համար ընդունելի՞ է Մաքսային միությանն անդամագրվելու մասին որոշումը, նա պատասխանեց. «Ընդունելի է»:

Իսկ 168.am-ի հարցին, թե Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակվելո՞ւ է, Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Իհարկե լինելու է, անպայման ստորագրվելու է»: Իսկ թե ի՞նչ փաստաթուղթ է դա լինելու, նա նշեց. «Դե փաստաթուղթը կստորագրվի՝ կիմանաք»:

Տեսանյութեր

Լրահոս