Ո՞ւմ հետ է խորհրդակցել Զորին

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես Է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը անցած հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից անմիջապես հետո, մտել կառավարության շենք։ Եվ ահա դրանից մի քանի օր անց Բալայանը հրապարակեց իր հայտնի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին եւ Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում։ Բացի այդ՝ «ժողովուրդին» տեղեկություններ են հասել այն մասին, որ Բալայանը հաճախ Է լինում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների մերձավոր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի «ակումբում», որտեղ, բացի ժամանցից, դարաբաղյան կլանի ներկայացուցիչները երկրին առնչվող կարեւորագույն հարցեր են քննարկում ու որոշում։ Իսկ թե ինչ Էր Բալայանը «կորցրել» կառավարությունում, արդեն երկու օր է՝ «ժողովուրդին» չի հաջողվում պարզել, քանի որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը  սովորության համաձայն, «Ժողովուրդի» հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում։

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս