Ժորայի տան բակից հայտնաբերել են երկու բարդի
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Կարճաղբյուր գյուղի տարածքում ծառայություն կատարելիս 1950 թ. ծնված Ժորա Գ.-ի տան բակից հայտնաբերել են երկու բարդի:
Ժորա Գ.-ն հայտարարել է, որ նշված ծառերն առանց համապատասխան թույլտվության Կարճաղբյուր գյուղի հարակից անտառից հատել է որդին` 1982 թ. ծնված Ավետիք Գ.-ն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: