Բաժիններ՝

Աչքերը կարած դատապարտյալ Արտակ Հակոբյանը կրկին պատրաստվում է դիմել ինքնախեղման

Այսօր shamshyan.com-ին ահազանգել է ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը և հայտնել, որ չնայած բազմաթիվ բողոքներին ու ամուսնու գործի հնչեղությանը, չեն դադարում Արտակի նկատմամբ հետապնդումները: Հիշեցնենք, որ Նուբարաշեն ՔԿՀ պետի օպերատիվ գործով տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանը ամուսնուս ազատման համար պահանջել էր 14 հազար ԱՄՆ դոլար և 760.000 ՀՀ դրամի չափով տան կահույք: «Այս տարվա մայիսի 21-ից Դավիթ Մուրադյանը կալանավորվել է` կաշառակիրության հոդվածով: 5 տարի ժամկետով դադապարտված եվրոպայի կրկնակի չեմպիոն լինելու հանգամանք է, որ ամուսինս դիմանում էիր հադեպ բռնություններին: Արդեն ունի 1/3 այս համաներումով էլ նրա 1,5 տարիները կրճատվել է, մնացել է մի 5-6 ամիս: Բայց «Արթիկ» ՔՀԿ –ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Խաչատրյանն ու պետի տեղակալ Ռոբերտ Պետոյանն ամեն ինչ անում են, որ ամուսինս ազատ չարձակվի»,- ասել է Կարինեն:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին Արտակը ներկայացվել էր վաղաժամ արձակման, «սակայն նշված անձինք ամեն ինչ արեցին խանգարելու համար, անհիմն շինծու տույժեր էին տալիս, առանց նրա մասնակցության մերժել են նրա վաղաժամ արձակման դիմումը, նրանք ՔՀԿ-ի ներքին հրամանն են կատարում, որ ամուսինս ազատ չարձակվի: Ում ասես դիմել ենք, նույնիսկ մի քանի երկրների դեսպաններից քաղաքական ապաստան է խնդրել Արտակը, որովհետև այդ պաշտոնյաներին կաշառակերության համար ձերբակալելուց հետո նրա կյանքը դժոխքի է վերածվել գաղութում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս