 
                        Բացականչեցինք՝ քաղաքապետ չկա ու մեզ տարան. ակտիվիստը Երևանի տոնին իրենց հետ կատարվածի մասին
 
                                    Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց անող երեք երիտասարդներից Վահագն Մինասյանին և մոտ 5 այլ ակտիվիստների երեկ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել է քաղաքապետարանի տարածքից, որտեղ Էրեբունի-Երևան տոնակատարություններ են ընթացել:
«Երբ ելույթ ունենալու համար հայտարարեցին չընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, ով պետք է ելույթ ունենար, մենք բացականչեցինք՝ քաղաքապետ չկա, ինչից հետո մեզ հեռացրեցին այդ տարածքից»,-Tert.am-ին ասել է Վահագն Մինասյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ մոտ վեց–յոթ հոգու հեռացրել են այդ տարածքից, բայց մոտ նույնքան մարդ էլ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները պահանջող բովանդակությամբ պաստառներ պարզած մնացել են տեղում:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        