Բաժիններ՝

Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի հայկականացված Վրաստանում. Սահակաշվիլի

regnum.ru –ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի «ոչ Եվրասիական միությունում, ոչ էլ հայկականացված Վրաստանում, այլ կապրի Եվրոպայում»: Նման հայտարարությամբ Սահակաշվիլին հանդես է եկել հոկտեմբերի 12-ին Թբիլիսիում իր անվամբ կառուցվող  գրադարանի մոտ: Նրա  հետ է եղել նաեւ դիվանագետ Գիլա Չարկվիանին, ում Սահակաշվիլին անվանել է իր ուսուցիչը եւ Սբ Գեորգիի շքանշան հանձնել:

«Նա (Գելա Չարկվիանին) շատ սերունդների է դաստիրակաել ազատության, դեմոկրատիայի և լիբերալիզմի ոգով այն ժամանակ, երբ այս բառերը չափազանց վտանգավոր և ոչ նորաձև են եղել այն երկրում, որտեղ մենք ապրել ենք և որտեղ դուք ստիպված չեք եղել ապրել: Հուսով եմ, որ դուք երբեք չեք ապրի ոչ այդպիսի երկրում, ոչ Եվրասիական միությունում և ոչ էլ հայկականացված արտաքին քաղաքականությամբ երկրում: Մենք կապրենք Եվրոպայում»,- գրադարանի մոտ հավաքված երիտասարդներին հավաստիացրել է Միխայիլ Սահակաշվիլին:

Ըստ regnum.ru –ի` «հայկականացված արտաքին քաղաքականություն» ասելով Սահակաշվիլին, ըստ ամենայնի, հասկանում է  Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի նախագահի  հայտարարությունը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս