Բաժիններ՝

Երեւանում բնականարն է այրվել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 4/2 շենքի 2-րդ հարկում այրվում է բնակարան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11.22-ին, մարվել՝ 11.33-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 10 բնակարանում: Այրվել է բնակարանի հյուրասենյակն ու պատշգամբը, ննջասենյակը` գույքով (35 քմ մակերեսով) և սանհան­գույցի կախովի առաստաղը (5 քմ մակերեսով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս