Վանաձորի Երկաթուղայինների այգում սպանվել է 15-ամյա երեխա
shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վանաձորի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայից կրծքավանդակի ձախ մասում ստացած հարվածի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղա-երեխան մահացել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը ՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան 9 շենքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն էր: Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: