 
                        Ֆրանսիայում ուժի մեջ է մտել «Թափանցիկ քաղաքականության մասին» օրենքը
 
                                    Ֆրանսիայում շաբաթ ուժի մեջ է մտել «Թափանցիկ քաղաքականության մասին» օրենքը, որը պարտավորեցնում է քաղաքական գործիչներին` նախարարներին, պատգամավորներին եւ սենատորներին, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիր ներկայացնել: Բացի այդ, նրանք պետք է հայտնեն իրենց ֆինանսական կարողությունների մասին:
Օրենքը վերաբերում է մոտ 8 հազար մարդու: Ի դեպ, նրանք պետք է նշեն նաեւ իրենց ամուսնու կամ կնոջ գործունեության ոլորտը: Օրենքը վերաբերում է նաեւ նախագահի թեկնածուներին:
Մինչ օրս Ֆրանսիան ժողովրդավարական այն քիչ երկրներից էր, որտեղ անձեռնմխելիությամբ պայմանավորված նման հաշվետվողականություն նախատեսված չէր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        