Միջոցառումները մեկնարկել են զարդարված ջրցան մեքենաների շքերթով

Մայրաքաղաքի հոբելյանական` 2795-րդ տարեդարձին նվիրված հիմնական տոնական միջոցառումների մեկնարկից առաջ,  վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցները, տոնական օրով պայմանավորված, սովորականից ավելի ջանադրաբար են մաքրվել ու լվացվել  ջրցան մեքենաներով։  Աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա։

Այնուհետև մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տոնականորեն զարդարված ջրցան մեքենաների  յուրօրինակ շքերթով, ըստ էության, տրվել է մայրաքաղաքի ծննդյան տոնի «Իմ սրտի ուղեկից» կարգախոսով ընթացող տոնակատարությունների   մեկնարկը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս