Բաժիններ՝

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանը մահացել է արտերկրում

Երեկ մահացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանը:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է  ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

«Դատավորի մահվան պատճառը դեռևս հայտնի չի», – ասել է  Արսեն Բաբայանը հավելելով, որ դատավորը գտնվել է արտերկրում, այնտեղ էլ մահացել է:

Մասիս Ռեհանյանը ծնվել է 1961 թվականին Իրանի հանրապետության մայրաքաղաք Թեհրանում, 1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է խորհրդային բանակում, 1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականից աշխատել է որպես ՀՀ ՆԳ նախարարության Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, 1994 թվականին ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է Մասիսի շրջանի քննչական բաժանմունքի պետ, 1996 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է որպես ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի պետ։

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս