Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց առողջապահության նախարարության  ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն 2013-2019 թվականների կարիքների համար  առողջապահության նախարարությունը մարդկային ինսուլինը ձեռք կբերի  անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից:

Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլարին համարժեք, առաջարկել է  «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։

Արդյունքում հնարավոր կլինի նշված ժամանակաընթացքում ամբողջությամբ բավարարել ինսուլինակախյալ հիվանդների ինսուլինի պահանջարկը` տնտեսելով մեծ գումարներ: 2013թ. տնտեսման արդյունքում արդեն իսկ հնարավոր եղավ պլանավորված 152 000-ի փոխարեն ձեռք բերել շուրջ 189 500 սրվակ ինսուլին կամ շուրջ 37 500 սրվակ ավել, ինչը հանրապետությունում ինսուլինակախյալ հիվանդների իրական պահանաջարկն է:

Հիշեցնենք, որ 2013թ. առաջին կիսամյակի համար առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ինսուլինը ձեռք էր բերվել 4800 ՀՀ դրամով կամ շուրջ 12 ԱՄՆ դոլլարով, իսկ 3-րդ եռամսյակի համար Սանոֆի Ավենտիս ընկերության հետ կնքված միանվագ մատակարարման պայմանգրով` 6,55 ԱՄՆ դոլարին համարժեք 2684 դրամով: Անմիջապես արտադրող ընկերությունից ձեռք բերելու արդյունքում 2013թ.-ին ինսուլինի ձեռքբերման միջին գնի համեմատ 2014թ-ին տնտեսումը կկազմի շուրջ 323 մլն դրամ, իսկ 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում ինսուլինի ձեռք բերման գնի համեմատությամբ (1սրվակը` 4800 դրամով), 2014թ-ին ինսուլինի գծով տնտեսումը կկազմի շուրջ 602 մլն. դրամ:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031