Բաժիններ՝

Մեծ և միևնույն ժամանակ՝ փոքր iPad 5-ը (նոր լուսանկարներ)

Համացանցում են հայտնվել iPad 5-ի արծաթագույն և մոխրագույն տարբերակների նոր լուսանկարները։ Սարքավորման լուսանկարները արդեն հասցրել էին հրապարակվել ցանցում, սակայն ոչ այսքան բարձր որակով։ Նոր, որակյալ լուսանկարները թույլ են տալիս պատկերացում կազմել Apple-ի նոր պլանշետների բոլոր մանրամասների մասին։

Մեծ պլանշետը այժմ նման է iPad mini-ին (եթե հաշվի չառնենք չափսերը)։ Այն ավելի բարակ և նեղ է դարձել նախորդի համեմատ՝ դիսփլեյի` ավելի նեղ շրջանակների շնորհիվ։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ դիսփլեյի բնութագրերը չեն փոխվի. iPad 5-ը կունենա 9.7 դյույմանոց էկրան՝ 2048 x 1536 պիքսել կետայնությամբ։ Սակայն մյուս պարամետրերը կբարելավվեն։ Մասնավորապես, նոր սարքավորումը հագեցած կլինի 64-բիթանոց A7X պրոցեսորով և ավելի հզոր գրաֆիկական արագացուցիչով։ Ամենայն հավանականությամբ, iPad 5-ը կունենա նաև թեստավորում անցած մատնահետքերի սքաներ։

Սպասվում է, որ Apple-ը իր նոր սարքավորումները պաշտոնապես կներկայացնի հոկտեմբերի 22-ին։ Իսկ վաճառքում դրանք կհայտնվեն նոյեմբերի 1-ից սկսած։

ipad01 ipad02 ipad03 ipad04 ipad05 ipad06 ipad07 ipad08 ipad09 ipad10 ipad11

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս