Արա Աբրահամյան. Հլը մի հատ տես դու ո՞վ ես, քո ծնողը ո՞վ ա… (տեսանյութ)
«Ռուսաստանը մեծ երկիր է, մեծ պետություն է և այնպես չէ, որ մենք բոլորի հետ բարեկամներ ենք»,- երեկ ԱԺ-ում երիտասարդ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Պատասխանելով երիտասարդ պատգամավորներին հուզող հարցերին՝ Արա Աբրահամյանը նշեց, թե «Ռուսաստանի կայսրության ստեղծումից հայերը ՌԴ-ում երբեք խնդիրներ չեն ունեցել», ապա ավելացրեց.
«Մենք միշտ եղել ենք գլուխգործոց, առաջին մարդ այդ երկրում: Մենք մեծ ժառանգություն ենք թողել Ռուսաստանում, որի մասին այսօր, ցավոք, շատ քչերը գիտեն: Այո, մենք ունենք նաև չկամեցողներ, չասեմ թշնամիներ, բայց չկամեցողներ: Օրինակ, ադրբեջանցիք ինձ շատ վատ են վերաբերում: Անձամբ ինձ շատ վատ են վեաբերում նաև թուրքերը, որովհետև ես շատ ակտիվ եմ, ես լիդեր եմ հասարակական կազմակերպությունների մեջ: Նենց չի` ստեղ մեկ-մեկ խոսում են` չհասկանալով, թերագնահատելով ու չեն հասկանում, որ տեղից մեզ արդեն ասում են` պայքարը թեժ է»:
Նա նաև հայտարարեց՝ հայերը կովկասցի չեն: «Մեկ-մեկ նենց բաներ են ասում, բայց ես իմ հաշվին չեմ վերցնում, որովհետև չեմ արել: Իհարկե, Ռուսաստանում իմ նկատմամբ պրոբլեմներ կան, բայց մենք աշխատում ենք…»:
ՌԴ հայերի միության նախագահը նշեց, թե անթույլատրելի է արժեզրկել պետությունը, զրպարտել պետության ղեկավարին: «Իրանք ոչինչ չեն արել, ոչ մի բան` զրո, մինուս զրո, բայց մարդկանց արժեքազրկում են: Հլը մի հատ տես դու ո՞վ ես, քո ծնողը ո՞վ ա, ի՞նչ են ժառանգել քեզ, բա իրանք տե՞նց են քեզ դաստիարակել, որ աժեքազրկե՞ս… Եթե նախագահը մի բան էն ձևի չի անում` ստիպեք, որ փոխվի: Մեկ-երկու-երեք` կփոխվի, եթե տեսնի, որ ճիշտ ձևով ենք խնդիր դնում: Ամենալավ նախագահներից մեկն է Սերժ Սարգսյանը` միշտ ընդունում ա, լսում ա, չեմ էլ ուզում իրան համեմատեմ»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: