Վարորդը և վրաերթի ենթարկված հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու:
Պատահարի հետևանքով և վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



