Հայտնի է «ԶԻԼ»-ի շրջվելու հետևանքով տուժած զինվորների ինքնությունը
Ինչպես տեղեկացրել էինք՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում հոկտեմբերի 9-ի գիշերը զինվորներ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը շրջվել էր: NEWS.am-ին հայտնի է դարձել տուժող զինվորների ինքնությունը: Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են իրենց մոտ են տեղափոխվել 20-ամյա Վահագն Խաչատրյանը, 19-ամյա Արտակ Ալեքսանյանը, 18-ամյա Հայկ Վարդանյանը և 32-ամյա Մուշեղ Նուրբեկյանը: Հիվանդանոցից նաև տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:



