Բաժիններ՝

Կոնդեցիները հոգնել են սպասելուց (տեսանյութ)

«Հայաստանի կառավարությունը չի մտածում Կոնդի բնակիչների մասին։ Մտածում են միայն իրենց աթոռների համար»,- այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց Կոնդի բնակիչ Գարեգին Սաֆարյանը։

a1plus.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գարեգին Սաֆարյանը եւ իրենց պապենական տներից արդեն 6 տարի զրկված մյուս կոնդեցիները կառավարությունից պատասխան էին պահանջում։

Նրանք նշում են, որ հոգնել են այլեւս սպասելուց եւ վարձով տներում ապրելուց։
«Ինչքա՞ն կարելի է այս վիճակում ապրել, ո՞վ կդիմանա, կառավարության անդամներից մեկը թող մեկ ամիս վարձով ապրի, տեսնենք իր դուրը կգա՞»,- առաջարկում էին կոնդեցիները։

Նրանք կառավարությունից պահանջում են իրենց նախկին տները եւ բարկանում հատկապես այն պաշտոնյաների վրա, ովքեր հայտարարում են, թե Կոնդի տները իրենցից ոչ մի բան չէին ներկայացնում եւ չունեին կոմունալ հարմարություններ։

«Փոքր էր, դոմիկ էր, ինչ էր, թող չքանդեին։ Եթե տունը փոքր էր, պետք է քանդեին, մեզ հանեին եւ փողոց գցեին»,- զայրացած նշում էին նրանք։

Նրանց տները դեռ 6 տարի առաջ քանդվել են, սակայն որեւէ նոր շինություն վեր չի խոյանում։

Իսկ Էմմա Բարսեղյանն էլ ավելացրեց, որ իրենք անորոշ, անելանելի վիճակում են եւ մի օր իրենց համբերության բաժակն էլ կլցվի։

Տեսանյութը  այստեղ՝

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031