Սերժ Սարգսյանը դատի կտա՞ Զարուհուն
«ժողովուրդն» արդեն քանի օր է՝ փորձում է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սրման Սաղաթելյանից պարզել՝ Սերժ Սարգսյանը արդյոք պատրաստվում Է դատի տալ Աժ «ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին։ Երեկ, ի վերջո, մեր գրավոր հարցմանը պատասխանել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնությաև հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղ նշված Է.
«Ի պատասխան ՀՀ նախագահի մամուլի քարտուղարին ուղղված Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահի գործունեության, այդ թվում՝ տարբեր հարցերի հետ կապված նախաձեռնությունների մասին ՀՀ նախագահի աշխատակազմը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է»։ Այս գրությունից այդպես էլ հասկանալի չէ՝ Ս. Սարգսյանը արդյոք մտադիր Է իր հեղինակության համար իրավական հարթությունում պայքարել, թե Փոստանջյանի հարցը 100-տոկոսանոց ճշմարտություն էր, որի դեմ անհնար է առարկել։
Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ լիագումար նիստում ՀՀ պատվիրակության անդամ Զ Փոստանջյանը Ս. Սարգսյանին ուղղել Էր հետևյալ հարցը. «Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո, և ով է վճարել Ձեր տեղը այդ գումարը»։
Այս մասին կարդացեք «Ժողովրդի» այսօրվա համարում:



