Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, հաղրդում է РИА Новости-ն: Պլազմայի ամպը երկրային մագնիսական մթնոլորտի տատանումներ է առաջ բերել, որն արձանագրել են «Ռոսհիդրոմետի» տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնում եւ ԱՄՆ-ի մթնոլորտային եւ օվկիանոսագիտական հետազոտությունների ազգային վարչությունում:
Երկրամագնիսական տատանումների ինդեքսը մագնիսական փոթորկի մակարդակի է հասել հոկտեմբերի 9-ին՝ Երեւանի ժամանակով կեսգիշերից սկսած: Նշվում է, որ մագնիսական փոթորիկները վտանգավոր են օդերեւութաբանական երեւույթների նկատմամբ զգայուն մարդկանց համար: Դրանք առաջ են բերում գլխացավեր, միգրեն, անքնություն, ճնշման անկում եւ արագ սրտխփոց:



