Նախագահականի առաջարկը կարելի է համարել ընդունված
Սահմանադրական բարեփոխումերի հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը դժվարացավ ասել, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սագսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` հանձնաժողովին ներկայացված առաջարկությանը, որով նախատեսվում է նախագահի թեկնածուի համար Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կրճատում: Մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության և ընտրական իրավունք ունենալու ժամկետների շեմն իջեցնելուն: «Ես ձեզ չեմ կարող հիմա պատասխանել: Պետք է լավ ծանոթանամ առաջարկությանը, փաստաթղթերին, հիմնավորումներին, նոր միայն հայտնեմ իմ կարծիքը: Դա լուրջ հարց է և հենց այնպես, հանպատրաստից չեմ կարող կարծիք հայտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նա: Ապա հավելել է, որ կոնկրետ այդ առաջարկությունը, ինչպես նաև մեկ այլ առաջարկություն, որը վերաբերում է դատապարտյալների քվեարկության իրավունքին, դեռ չի քննարկվել, և հանձնաժողովի անդամները դեռ վերաբերմուք չեն հայտնել նշված առաջարկության վերաբերյալ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: