Վազգեն Ռշտունին ընտրվեց ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում  խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ    արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն չընտրելու է մեկ տարի ժամկետով՝դատախազ և դատավոր անդամների ռոտացիոն սկզբունքով:

«Արդարադատության ակադեմիայի» անդրանիկ նիստին մասնակցում էին խորհրդի  անդամներ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը,

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը,

ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին,

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը,

Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը,

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը և

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ի կատարումն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի, ակադեմիայի խորհուրդը որոշում է ընդունել նաև ակադեմիայի կանոնադրության նախագծի մշակման և Ակադեմիայի գործադիր մարմնի՝ Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցերի վերաբրեյալ:

Տեսանյութեր

Լրահոս