Հայաստանի հետ սահմանի մոտ ական է պայթել. երեք ադրբեջանցի է տուժել
Հայաստանի հետ սահմանի մոտ ական է պայթել, ինչի հետեւանքով երեք ադրբեջանցի է տուժել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նշվում է, որ նրանցից մեկը` 35-ամյա Վեզիր Վլիևը, հոսպիտալացվել է բազմաթիվ վերքերով, մյուսը` 30-ամյա Հագանի Մագերամովը կատարվածի վերաբերյալ ցուցմունք է տալիս, իսկ 40-ամյա Ալի Ալիևը անհետ կորել է: Ենթադրվում է, որ նա գտնվում է չեզոք գոտում:
Երեքն էլ Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի Ղազախի շրջանի Մեզեմ գյուղի բնակիչներ են: Գործակալության տյալներով` նրանք ականի վրա են հայտնվել զինված ուժերի շփման գծում: