Բաժիններ՝

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտեմեքենաներ են ագելափակվել (լրացված)

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտեմեքենաներ:

Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագածի» ՃՇՇ պետին: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության համաձայն՝ Երևան-Վանաձոր ավտոճանա­պար­հի 85-րդ կմ-ում («Սպիտակի ոլորաններ» կոչվող հատված) ավտոճանա­պարհն անցանելի է:
Ժամը 13.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել 3 միկրոավտոբուս և 15 մարդատար ավտոմեքենա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս