Բաժիններ՝

Գերմանիայի քաղաքացուն վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 50/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Վլադիսլավ Զ.-ին:

Հոկտեմբերի 4-ին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Վահրամ Վ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում ինքն է կատարել վրաերթը, որից հետո թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031