Բաժիններ՝

Ոստիկանության նորագույն սարքավորումը հաղթում է անտիռադարին

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ավտոմատ սարքավորումները տարածմանը զուգահեռ հայտնվում են նաև, այսպես ասած, պատասխան սարքավորումներ։ Օրինակ՝ գնալով տարածում են գտնում անտիռադարները, որոնք տեղադրվում են մեքենաների մեջ և վարորդին զգուշացնում մոտակա արագաչափի առկայության մասին։
Անտիռադարներ սկսել են օգտագործել նաև հայ վարորդները։ Այդ սարքերը գնալով կատարելագործվում են՝ ապահովելով ավելի մեծ հնարավորություններ։ Սակայն հակառակ կողմը՝ ոստիկանությունը, նույնպես ձեռքերը ծալած չի նստում։ Նրանք նույնպես կատարելագործում են արագաչափերն ու ռադարները։ Այսինքն՝ մշտական պայքարը վարորդների և ոստիկանների միջև տեղափոխվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտ։
ZR.ru կայքը, անդրադառնալով այս թեմային, գրում է, որ անտիռադարներ արտադրողները երբեմն չափազանցնում են իրենց սարքավորումների հնարավորությունները՝ վարորդներին խաբելու նպատակով։ Օրինակ, որոշ արտադրողներ հավաստիացնում են, որ իրենց սարքավորումը կարողանում է որսալ ռադարի լազերային ճառագայթը 360 աստիճան անկյան տակ։ Այսինքն՝ բոլոր կողմերից։ ZR.ru-ի մասնագետները գտնում են, որ դա խաբեություն է, ոչ մի սարք նման հնարավորություն չունի։
Ավելին, նրանք փորձարկել են մի քանի տասնյակ լավագույն ռադարները՝ դրանք «կռվացնելով» ոստիկանության տրամադրության տակ վերջերս հայտնված «Лира» ռադարի հետ։ Փորձը ցույց է տվել, որ անտիռադարներից ոչ մեկը չի որսացել «Лира»-ի ճառագայթը։ Ընդ որում, փորձարկումն անցկացվել է ոչ թե մեծ հաեռավորության վրա, այլ հենց «Лира»-ի «քթի տակ»՝ 1 մետրից մոտ։
Այնպես որ, առավելությունն այս պահին ոստիկանների կողմն է, իսկ անտիռադար ունեցող մեքենաների վարորդները պետք է փոքր-ինդ երկար մտածեն՝ արագություն զարգացնելուց առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս