Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է քրեական հետախույզներին

Այսօր Քրեական հետախույզի օրն է, որի առթիվ համակարգի քրեական հետախույզներին շնորհավորել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ով իր գործունեությունը սկսել է հենց օպերատիվ ծառայության ոլորտում:
Վլադիմիր Գասպարյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ քրեական հետախուզությունը ոստիկանական գործունեության առանցքային բնագավառ է, որտեղ աշխատում են լավագույնները, մարդիկ, որոնք ոչինչ չեն խնայում հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները ապահովելու համար:
Անցյալ տասնամյակներից եկող այս տոնը հիրավի իրենցը կարող են համարել նաև այսօրվա քրեական հետախույզները, որոնք թրծվելով վաստակաշատ ավագների կողքին՝ նրանցից փոխառում են լավագույն փորձը, միևնույն ժամանակ վճռականորեն մերժելով ոստիկանության նկարագրին անհարիր մեթոդներն ու մոտեցումները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ստեղծագործ օպերատիվ աշխատանք է մաղթել քրեական հետախույզներին՝ ի շահ քաղաքացու և ի սարսափ հանցամետ տարրերի՝ ընդգծելով, որ «Չբացահայտվող հանցագործություններ չկան» սկզբունքը իրողություն է դառնում առաջին հերթին քրեական հետախույզների նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս