ԴԱՀԿ ծառայության պետը 11 մեքենա է գնել իրեն պատկանող ընկերությունից

«Ժողովուրդը» գրում է. 2008թ. հունիսի 11-ից ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 11 հատ BYD մակնիշի մեքենա է գնել իրեն պատկանող «Քեթրին գրուպից» յուրաքանչյուրը 4-5 մլն դրամ արժողությամբ։ «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը վերջին անգամ ծառայողական ավտոմեքենաներ է ձեռք բերել 2011 թվականի մարտի 4-ին և 2011 թվականի սեպտեմբերի 20-ին համապատասխանաբար BYD  մակնիշի մեկ ավտոմեքենա՝5 մլն 818 հագար դրամ արժողությամբ և Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 5 մլն դրամ արժողությամբ»,– «Ժողովուրդի» գրավոր հարցմանն այսպես են պատասխանել ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։ Այլ կերպ ասած այս տարիների ընթացքում ԴԱՀԿ-ը ՀՀ պետբյուջեից 50 մլն դրամ կամ ավելի քան 120 հազար ԱՍՆ դոլար ուղղել է Մ. Պողոսյաևի հիմնադրած ընկերությունից գնումներ կատարելուն։ Բացի այդ միայն 2013թ. ընթացքում ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման անվան տակ «Քեթրինին» պետբյուջեից հատկացվել 11 մլն 300 հազար դրամ։

Այս մասին  ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս