Բաժիններ՝

Ամերիկացին սխալմամբ 4 տրիլիոն դոլար է ստացել

ԱՄՆ Տեխասի նահանգի բնակիչ, ֆասթֆուդի ռեստորանում որպես վաճառող աշխատող Ռեգի Թեուսը սխալմամբ չորս տրիլիոն դոլարի տեր է դարձել:

Խնդիրն այն է, որ Թեուսի բանկային հաշվը մեկ օրվա ընթացքում համալրվել է 12 զրո ունեցող թվով: «Ես շատ զարմացա,  երբ ստուգեցի հաշիվն ու այնտեղ այնքան շատ գումար հայտնաբերեցի: Ես ութ անգամ մտա համակարգ ` հավաստիանալու համար, որ այդ գումարը դեռ այնտեղ է»,-ասել է Թեուսը:

Բանկում եւս սխալը միանգամից չեն նկատել, որը տեղի է ունեցել ծրագրային ապահովման ժամանակ: Միայն մի քանի ժամ հետո է Թեուսի հաշիվը նախկին վիճակին վերադարձել:

Երիտասարդը կատակել է, թե ուրախությամբ երեք տրիլիոնը կուղղեր ԱՄՆ ազգային պարտքի մարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031