Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը
                                    Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող հիմնահարցերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը: Նա մասնավորապես անդրադարձել է.
1. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների` կառուցվածքային, բովանդակային և խմբագրական խնդիրներին,
2. Իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմնախնդիրներին,
3. Մարդու իրավունքներին առնչվող հարցերի կարգավորման մակարդակին:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 11-ին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    