Վ. Խաչիկյանը կհամաներվի, եթե փոխհատուցվի գումարը
a1plus.am-ի փոխանցմամբ՝ Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով անազատության մեջ է Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։
Սակայն համաներումը , նշել է նրա պաշտպան Ժորա Վարոսյանը, կտարածվի միայն մեկ դեպքում, եթե փոխհատուցվի պետությանը հասցված վնասը. «Հակառակ դեպքում չի տարածվում»։
Ժորա Վարոսյանը չգիտի՝ գումարը կփոխանցվի, թե ոչ, նրա խոսքերով, բացի Վազգեն Խաչիկյանից, այս գործով անցնում են եւս 12-ը, եւ նրանց դիրքորոշումը դեռ պարզ չէ։
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար:
Մանրամասները կարդացեք այստեղ՝