«Երեխաներս տաղանդավոր են, բայց ճնշված, որ աղքատ ենք» (տեսանյութ)
ԳԱԼԱ-ի լրատվական ծառայությունը ահազանգեր է ստացել Գյումրու Բուլվարային թաղամասում ապրող մի քանի ընտանիքներից, որոնք ապրում են սոցիալական ծանր պայմաններում: Գործազրկության բարձր մակարդակով հայտնի քաղաքում երեւույթը նորություն չէ, ուղղակի Գյումրու ծայրամասային համարվող Բուլվարային թաղամասում իրավիճակն առավել վատ է: 89-ամյա Արմենակ Գասպարյանի եւ նրա հարեւանությամբ ապրող երիտասարդ ու բազմանդամ Օհանյանների ընտանիքի պայմաններին է ծանոթացել մեր նկարահանող խումբը: