Կարեն Ավագյան. Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցի։ Զարուհի Փոստանջյանն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Քաղաքականությունը անձնական կյանք չէ, որ բարոյականության սահմանները անցնես այնքան, որքան սիրտդ է ուզում։
Զարուհի Փոստանջյանի հերթական զառանցանքը Եվրախորհրդում իր մեջ, բացի դավաճանությունից, սեփական երկիրը փնովելուց, պիտակավորելուց, ոչինչ չէր պարունակում։ Սրա նմաններն են մեր երկրի պրոբլեմները, ովքեր սեփական ճղճիմ PR-ի համար խաղում են երկրի հեղինակության և շահերի հետ։ Ամոթ է։

Հիմա պարզ է, թե ժամանակին ինչպես է Զարուհուն հաջողվել ստորագրություններ կորզել ադրբեջանական և թուրքական պատվիրակություններից»։

Տեսանյութեր

Լրահոս