Մենք կամ հանցածին ազգ ենք, կամ էլ` արդարադատության սկզբունքները ճշգրիտ չեն իրականացվում
Որևէ մեկը դեմ չէ համաներման կիրառմանը: ԱԺ-ում համաներման կիրառման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ համաներումը` որպես մարդասիրական ակտ, չորս տավա ընթաքցում երրորդ անգամն է կիրառվում` նշելով. «Չի կարող չորս տարվա մեջ այդքան ակտ իրակացնել, բայց ՔԿՀ-ներում էլի ծանարաբեռնվածություն լինի, իսկ դա նշանակում է, որ մենք կամ հանցածին ազգ ենք, ինչին ես համաձայն չեմ, կամ էլ արդարադատության սկզբունքները ճշգրիտ չեն իրականացվում»,-հայտարարեց ՀՅԴ պատգամավորը:
Նա հավելեց, որ չկա ոչ մի երաշխիք, որ այսքանից հետո «էլի հաջորդ օրը» այդ մարդկանց կրկին չեն կալանավորելու։ Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ խնդիր կա կապված սահմանափակումների հետ, որոնք վերաբերվում են ընտրակեղծարարներին:
«Ընտական խախտումների իրականացնողները չպետք է համաներման արժանանային, մինչդեռ տեսնում ենք նրանց պատժի վեց ամսով իջեցնելը: Սա չպետք է թույլ տալ,- ասաց նա՝ ապա ավելացրեց,- Սա որերրորդ համաներումն է, որ անդարադարձ չենք կատարում ցմահ ազատազրկվածներին: Իհարկե, լուրջ հարց է, բայց գոնե առիթն օգտագործենք` այս հարցը քննակենք, որովհետև կան մարդիկ նրանց մեջ, որ արդեն ոչ միայն տասնյակ տարիների անազատության մեջ լինելով վասատակել են այդ իրավունքը, այլ նաև իրենց վարքով ապացուցել են, որ իրենց մեջ կան ստեղծագործողներ, գիտնականներ, որ արժանին են մարդասիրական օգնության»։