Բաժիններ՝

Ավտովթար Արտաշատում. «Աուդի»-ն բախվել է սյանը. 4 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:

Պարզվել է,որ Աուդի մակնիշի 34ML894 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով տուժածներ` 1986 թ. ծնված Մկրտիչ Բաբայանը, 1990 թ. ծնված Տաթև Ավագյանը, 1987 թ. ծնված Արմեն Մարտիրոսյանը և 1992 թ. ծնված Կորյուն Պողոսյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն:

Այնուհետև Մկրտիչ Բաբայանին, Տաթև Ավագյանին և Արմեն Մարտիրոսյանին տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը ըստ բժիշկների գնահատվել է կայուն բավարար:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս