Բաժիններ՝

26-ամյա վարորդը Իսակովի պողոտայում «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 26-ամյա Գոռ Մկրտչյանը իր կողմից վարած BMW մակնիշի 33 TՕ 305 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայում գործող «Պիկավա Դամա» գիշերային ակումբի դիմաց տեղադրված գովազդային վահանակի հենասյանը:

Գ. Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Օրեր առաջ Կենտրոնական բանկի երիտասարդ աշխատակիցը Honda մակնիշի ավտոմեքենայով ոչ սթափ վիճակում բախվել էր նույն գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով նրա ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս