Օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր 0.3-0.7 աստիճանով
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր 0.3-0.7 աստիճանով:
Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում եղել է նորմայից ցածր 1-2 աստիճանով, երկորդ տասնօրյակում` նորմային մոտ մի փոքր դրական և բացասական շեղումներով, երրրորդ տասնօրյակում` նորմայից բարձր 0.5 աստիճանով:
Միջին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտավայրում կազմել է +31+330 C, Սյունիքի հովիտներում` +28 +310 C, Արագածոտնի նախալեռներում` +29 +320 C, ՀՀ Տավուշի մարզում`+24 +290 C, ՀՀ Լոռու մարզում` +21 +250 C, Սյունիքի նախալեռներում` +21 +230 C, ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +22 +270 C:
Ամենաբարձր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է օգոստոսի 30-31-ին: Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում գրանցվել է +33 +350 C, ՀՀ Տավուշի մարզում` +27 +320 C, Արագածոտնի նախալեռներում` +29 +340 C, ՀՀ Լոռու մարզում և Սյունիքի նախալեռներում` +25 +280 C, ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +24 +280 C:
Միջին նվազագույն ջերմաստիճանը ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կազմել է +7 +120 C, ՀՀ Լոռու մարզում` +9 +130 C, Սյունիքի նախալեռներում` +11 +130 C, ՀՀ Տավուշի մարզում և Արագածոտնի նախալեռներում` +12 +170 C, Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում` +16 +190 C:
Ամենացածր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է օգոստոսի 6-ին: ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գրանցվել է +3 +70C, ՀՀ Լոռու մարզում` +4 +90 C, Սյունիքի նախալեռներում` +12 +130 C, ՀՀ Տավուշի մարզում` +9 +130 C, Արագածոտնի նախալեռներում` +14 +160 C, Արարատյան դաշտավայրում` +12 +160 C և Սյունիքի հովիտներում` +15 +180 C:
Ամսական տեղումների քանակն Արարատյան դաշտավայրում կազմել է նորմայի 19-112%-ը, ՀՀ Լոռու մարզում` 38-92%, ՀՀ Շիրակի մարզում` 33-111%, ՀՀ Արագածոտնի մարզում` 29-98%, ՀՀ Գեղարքունիքի մարզում` 36-89%, ՀՀ Տավուշի մարզում` 83-95%, ՀՀ Սյունիքի մարզում` 29-100%, ՀՀ Կոտայքի մարզում` 23-74%:
Օգոստոսի 8-9-ին և 19-22-ին տարածաշրջանների զգալի մասում, 2-5-ին, 7-ին, 10-11-ին, 13-14-ին, 25-27-ին և 30-31-ին առանձին շրջաններում դիտվել են տեղումներ: Օգոստոսի 2-ին ՀՀ Արագածոտնի մարզում, 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում, 24-ին և 27-ին ՀՀ Շիրակի մարզում դիտվել է կարկուտ 0.8-1.5 սմ տրամագծով:
Օգոստոսի 3-ին, 13-ին և 21-ին առանձին վայրերում դիտվել է մառախուղ 50 մ տեսանելիությամբ: Օգոստոսի 1-2-ին, 4-5-ին, 7-9-ին, 11-ին, 13-16-ին, 18-ին, 22-ին, 24-28-ին և 31-ին առանձին շրջաններում դիտվել է քամու ուժգնացում, արագությունը` 7-16 մ/վրկ, պոռթկումները` 17-20 մ/վրկ:
Հանրապետության գետերում միջին ամսական ելքերը կազմել են նորմաների 80-120%-ը, առանձին գետերում (Հրազդան, Արփա գետի ավազան և այլն)` 150-200%, Սևջուր գետում` 30%:
Սևանա լճի մակարդակն օգոստոս ամսվա ընթացքում իջել է 15 սմ-ով և օգոստոսի 31-ի դրությամբ կազմել 1 900.38 մ, որը 2012թ. նույն օրվա համեմատ բարձր է 7 սմ-ով: Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 53.001 մլն. խոր. մ: