Փոխարժեքը կայունանում է
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսյում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.75 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.03%-ով թանկացել է։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ: