Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը նշանակված է հոկտեմբերի 5-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) պլանավորում է հոկտեմբերի 5-ին Բաքվում անցկացնել իր նախընտրական վերջին հանրահավաքը՝ նվիրված իր միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի թեկնածության պաշտպանությանը: Այս մասին հայտարարել է Հասանլիի ընտրական շտաբի մամլո ծառայության ղեկավար Օկտայ Գյուլալիևը.

«Հանրահավաքին մասնակցելու հրավեր են ստացել բոլորը, ովքեր փոփոխություններ են ցանկանում Ադրբեջանում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ասել «Բավական է» կոռուպցիային, բանակի ոչ մարտական կորուստներին, Ղարաբաղի գրավմանը, ավտորիտարիզմին, ապօրինություններին, չինովնիկների կամայականություններին, բնակելի շինությունների ապօրինի փլուզմանը, և ընդհանրապես երկրում առկա անարդարությանը»:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30