Իսրայելն ունի 200 միջուկային մարտագլխիկ. Իրանի ԱԳՆ

Ամերիկյան ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելն ունի 200 միջուկային մարտագլխիկ, ինչն անկայունություն է առաջացնում Մերձավոր Արևելքում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և փորձելու է նրան համոզել չթուլացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը: Սակայն այդ հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իսրայելին մեղադրել է Մերձավոր Արևելքում անկայունություն առաջացնելու մեջ.

«Իսրայելն ունի 200 միջուկային մարտագլխիկ: Իսրայելը մեր տարածաշրջանի անկայունության աղբյուրն է: Նրանք չպետք է լկտիություն դրսևորեն՝ շարունակելով խաբել ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն աշխարհին»:

Տեսանյութեր

Լրահոս