 
                        Հայաստանը ստացավ Եվրամիություն մեղր արտահանելու իրավունք
 
                                    Եվրամիության սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANQO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերք` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, լրացված հարցաթերթը եւ ուղեկցող այլ փաստաթղթերը ընդունվել և հաստատվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից: Ինչպես տեղեկացնում է Գյուղատնտեսության աջակցության Լոռու մարզային կենտրոնը, մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը հրապարակվել է նաև ԵՄ պաշտոնական ամսագրում: Հայաստանի Հանրապետությունը ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցեղ երկրների ցանկում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        