2014 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվելու է Մեծ Բրիտանիայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվելու է Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Վերջինիս տարածած գրավոր հայտարարությունում նշված է.
«ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ մեր անվտանգության կարևոր տարրը: Մեծ Բրիտանիան ընդունելու է 2014 թվականին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Այն չափազանց կարևոր է այն բանի հաստատման համար, որ դաշինքը պահպանում է իր ազդեցությունը 21-րդ դարում: Գագաթաժողովը նվիրված է լինելու դաշինքի ապագային»: