Կոստանյան. «Համենայնդեպս, ես չեմ պատրաստվում համբուրել դուռը»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, թե խմբակցությունը բարձրացրել էր Մարտի 1-ի բացահայտման հարցը: Ըստ նրա` Կոստանյանը պատրաստակամություն էր հայտնել ուսումնասիրելու այն:

Լրագրողների հետ զրույցում Գ. Կոստանյանն այս առնչությամբ ասաց. «Ես ասել եմ, որ ցանկացած կասեցված գործ, որը դեռևս այդ պարագայում անգամ մի շարք անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների է ենթարկվում, վստահ եմ, որ այս գործով ևս իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, երբ գործի հանգամանքների կծանոթանամ՝ համապատասխան որոշում կկայացվի»:

Իսկ թե ո՞վ է լինելու նրա փոխարեն՝ Զինդատախազի պաշտոնում, Գ. Կոստանյանն ասաց, թե տեղյակ չէ: Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում հրաժեշտ տալ պաշտոնին, Աղվան Հովսեփյանի պես համբուրելո՞ւ եք դուռը, նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես չեմ պատրաստվում համբուրել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս