Բաժիններ՝

Վրաստանում կառուցվելու է արևային առաջին էլեկտրակայանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում կառուցվելու է արևային առաջին էլեկտրակայանը: Նախագիծը գնահատվում է 200 միլիոն դոլար, այն պետք է իրագործվի Սագարեջոյի շրջանում՝ ադրեջանցի ներդնողների աջակցությամբ:

Նշվում է, որ Վրաստանն օժտված է արևային էներգիայի մեծ պաշարով, նրա շրջանների մեծ մասում արևոտ օրերի քանակը տարեկան կազմում է 280 օր: Միավորի տեսքով դա կազմում է 108 մեգավատտ: Արևելյան էլեկտրակայան կառուցելու մասին Վրաստանում խոսվում է վաղուց, սակայն խոսքը չէր վերածվում գործի:

Պլանավորված է Սագարեջոյում արևային էլեկտրակայանի կառուցումը սկսել մինչև ընթացիկ տարեվերջ և ավարտել 8-9 ամսվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30