Վահան Հովհաննիսյան. Քննադատելու բան լինի` կքննադատենք, բա ի՞նչ պիտի անենք

«Ա1+»-ի փոխանցմամբ` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չի փոշմանել, որ համաձայնվել է օտար երկրում դիվանագիտական ծառայության անցնելու իշխանությունների առաջարկին։

«Եղել է առաջարկ և էդ առաջարկի քննարկումն ավարտված էլ չէ»,- ՀՅԴ բյուրոյում լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը։ Նա տեղեկացրել է, որ քննարկումները շարունակվում են, բայց ոչ իր հետ։ Առաջարկին համաձայնություն տալը նա չի համարում դառնալ իշխանության մաս։ «Համագործակցել չի նշանակում նույնանալ (իշխանությունների հետ-խմբ.)»:

Նա ընդհանրապես չի հասկանում, թե ինչո՞ւ են իր նշանակման մեջ լրագրողները տեսնում արմատական ընդդիմությունից իշխանություն դառնալու քայլ: «Եթե մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը, դա նշանակու՞մ է, որ պետության կառույցներում աշխատող դաշնակցականները դրոշները ձեռքներին առած պիտի դուրս գան, բարձրանան սարերը ու դառնան ֆիդայի»,- ասել է նա։ Հարցին, թե նշանակումից հետո պարոն Հովհաննիսյանը շարունակելո՞ւ է քննադատել իշխանություններին, դաշնակցական պատգամավորը տարակուսել է. «Քննադատելու բան լինի` կքննադատենք, բա ի՞նչ պիտի անենք»։

Միաժամանակ նա նշել է, թե դիվանագիտական աշխատանքը մի քիչ տարբերվում է պատգամավորական գործունեությունից. «Պաշտոնական դիվանագիտության մեջ քննադատությունն անհրաժեշտ է, բայց դա չի կրելու հրապարակային բնույթ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս