Բաժիններ՝

Գորիկ Հակոբյանի վերաբերյալ վարույթ հարուցելու համար Հանձնաժողովին մի դիմումը բավարար չէ

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն դիմումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ դիմող կազմակերպության տարածածա տեղեկատվության, Հանձնաժողովը մերժումը պատճառաբանել է նրանով, որ «դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարութ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիան անցկացնողների խմբի կամ նրանցից որևէ մեկի դիմումը»:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ը հանձնաժողովին էր դիմել՝ վկայակոչելով լրատվամիջոցների կողմից արձանագրված միջադեպը, երբ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացվող քաղաքացիներից մեկի աղաղակներին ի պատասխան, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա’, ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար» արտահայտությամբ:

Նշենք, որ այս տեսանյութն առկա է համացանցում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր անհամաձայնությունն է հայտնում Հանձնաժողովի դիրքորոշմանը և բերված պատճառաբանությանը՝ միաժամանակ վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածը, որի համաձայն, Հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որևէ անձի դիմումի հիման վրա, «ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք»,- մեկնաբանոել  է ԹԻՀԿ-ը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս